child, son, blood, infant;
descendants, descent, generation, posterity.
σπέρμα semen ἕκγονον foetus, soboles κατάλειμμα , ἑγκατάλειμμα residuum, reliquum Ծնունդ եւ սերունդ ուրուք. ուստր եւ դուստր. որդի. թոռն. զարմ. տոհմ. մնացորդ կամ յաջորդ ազգի ամենայն կենդանեաց. զաւակ, տղան, տղաքը.
Եդից թշնամութիւն ի մէջ քո եւ ի մէջ կնոջդ, եւ ի մէջ զաւակի քոյ եւ ի մէջ զաւակի դորա։ Բուծանել զաւակ ի վերայ ամենայն երկրի։ Յարոյց ինձ Աստուած զաւակ այլ փոխանակ հաբիլի։ Սահակաւ կոչեսցի քեզ զաւակ։ Առ ի թողլոյ ձեզ զաւակ յերկրի։ Արմատ եւ զաւակ.եւ այլն։
Քահանայք սուրբ լուսածնունդ զաւակօք. այսինքն հոգեւոր որդւովք. (Շար.։) (Ի Հին բռ. Զարմ մեկնի զաւակ եւ արմատ. դնի եւ Զաւակից՝ իբր ազգակից)։
• . ի-ա հլ. «որդի, ծնունդ, ցեղ, սե-րունդ» ՍԳր. (հնագոյն իմաստն էր «սերունդ, ցեղ՝ առանց սեռի խտրութեան. բայց յետոյ, սահմանափակուեց առաջին սերունդի հա-մար՝ նոյնպէս առանց սեռի խտրութեան, ինչպէս ցոյց է տալիս գւռ. զաւակատուն «արգանդ» բառը. հմմտ. Մալխասեան, Մշակ 1913. Ջ 103), որից՝ զաւակաբար Փարպ., զաւակագործել Փիլ. լին., անզաւակ ՍԳր. Եփր. ծն., անզաւակել, անզաւակեցուցանել ՍԳր., անզաւակութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եփր. Եբր., բարեզաւակութիւն Փիլ. ել., շահազա-ւակ Ագաթ. բազմազաւակ Գէ. ես. Նար. գնձ. եկեղ., մերձազաւակ «տոհմակից, ազ-գակից» Փիլ. Խոր., նոյնազաւակ Խոր.։
• Klaproth. Asia polygl. 102 աֆղան. suai, օսս. sewellom։ Müller, SWAW 38. 580 սանս. yava, պրս. jay. յն. čέa «գարի, ցորեն» բառերի հետ։ Pictet, 2, 361 սանս. sava. sūnu, յն. υίος «որդի»։ lusti, Zendsp. 117 զնդ. ǰu «ապրիլ», աֆղան. zavāk «կեանք»։ Lag. Arm. Stud. § 766 յիշում է հյ. ճաւակ բառը։ Boрp, Gram. comp. 1, 14 սանս. çāva-ka «ձագ», çvi «աճիլ» արմատից։ Տէր-
• վիշ. Altarm. 53-55, Նախալ. 100 լա-ւելուլ, յաւէտ, լուծ, լոկ ևն ևն ձևերի հետ՝ հնխ. vu. yug արմատից։ Մառ-ЗВО, 5, 319 զնդ. zaϑwa ձևի հետ՝ իբր *զահւակ։ Հիւնք. յն. σπερμα «սերմ, սե-րունդ» բառից։ Jensen, ZDMG, 48, 458 և Hitt. u. Arm. 94 հաթ. spai, spa, sw swi =zapai ևն։ Patrubány, SA, 1, 210 պրս. *zava-ka ձևից. հմմտ. սանս. hava-na «զոհ», զնդ. zao-tar «քահա-նաւ»։ Ղափանցեան, ЗВО, 23, 351 վրաց. զվեվա «ծնիլ»։
• ԳՒՌ.-Ագլ. Մշ. Շմ. Ջղ. Կր. Տփ. զավակ, Սչ. զաւագ, Ալշ. Երև. Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. զավագ, Ասլ. զավագ, զավայ, Մկ. զmվակ, Սլմ. զmվmկ', Ոզմ. զmվmկ, Մրղ. զmվmկ։, զmվmյ, Տիգ. զmվmգ, Զթ. զավօգ, զավոգ, Հճ. զավօգ-նոր բառ է զաւակատուն «ար-գանդ»։